Փենսիլվանիայի և Այովա նահանգի համալսարանների գիտնականները ԱՄՆ-ում հայտնաբերել են հարյուրավոր սպիտակապոչ եղջերուների, որոնք վարակված են եղել կորոնավիրուսով։ Նրանց հետազոտության արդյունքը հրապարակվել է biorxiv պորտալում։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ մասնագետների՝ SARS-CoV-2-ը մարդկանցից փոխանցվել է եղջերուներին և սկսել է արագ տարածվել կենդանիների մեջ։ 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի հունվարը գիտնականները Այովա նահանգում թեստավորման համար ընտրել են կենդանիների և պարզել, որ նրանցից մինչև 80%-ը վարակված է: Այնուամենայնիվ, կենսաբանները չեն կարողացել ճշգրիտ նշել, թե ինչպես են մարդիկ վարակել եղջերուներին:
«Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ նույնը չի կատարվում այլ նահանգներում եղջերուների հետ կապված»,- ասել է աշխատության հեղինակներից մեկը՝ դոկտոր Կապուրը։
Որպես խնդրի լուծումներից մեկը՝ հետազոտողները առաջարկել են եղջերուների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, սակայն նրանք նշել են, որ երկրի միլիոնավոր եղջերուների պատվաստումն անիրագործելի կլինի: Ուստի, ըստ գիտնականների, անհրաժեշտ է վերապատվաստել այն մարդկանց, ովքեր կարողացել են ավելի վաղ ստանալ դեղամիջոցը։