Աշխարհի 56 երկրներ անցյալ շաբաթ տեղեկացրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) COVID-19-ից մահացությունների ավելի քան 10 տոկոս աճի մասին։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։
«Անցյալ շաբաթ բոլոր տարածաշրջաններից 56 երկրներ հայտնել են COVID-19-ից մահացությունների ավելի քան 10%-ով աճի մասին»,- ասել է նա։
ԱՀԿ-ն հաղորդել է ավելի քան 5 միլիոն մահվան մասին, բայց «իրական թիվն ավելի մեծ է», – ասել է Թեդրոս Հեբրեյեսուսը: «Մենք ամեն շաբաթ կորցնում ենք ավելի քան 50,000 մեր քույրերին և եղբայրներին», – ասել է նա: