Ուկրաինայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն Ռադա։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերագույն Ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

Ավելի վաղ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան հայտարարել էր, որ Անդրեյ Տարանն առողջական խնդիրներ ունի։

Անդրեյ Տարանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի մարտի 4-ից։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու են համարում Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել