Թուրքիայում 7 ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել

Թուրքիայի Անթալիա քաղաքում 7 ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել անտառը հրկիզելու կասկածանքով, РИА Новости-ին հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։

«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է այն փաստը, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ռուս զբոսաշրջիկների, ովքեր արշավի են գնացել Լիկիայի արահետով, Անթալիայի մերձակայքում: Տեղի ժանդարմական գրասենյակից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՌԴ յոթ քաղաքացիներ ձերբակալվել են  Չաղլարջայի շրջանի անտառը հրկիզելու կասկածանքով»,- նշվում է հայտարարության մեջ։

Նույն օրը գլխավոր հյուպատոսության աշխատակիցն այցելել է նրանց՝ պարզելու Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության պատճառները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել