Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը սկսել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից Bayraktar TB2 գնելու գործընթացը։ Ըստ որում՝ այդ երկիրը նաև Թուրքական խորհրդի անդամ է։ Այս երկու զարգացումները կարևոր են երկու առումով․
1․ ՀԱՊԿ-ում ոչ ՀԱՊԿ անդամ, ավելին՝ ՆԱՏՕ անդամ երկրից սպառազինութուն գնելու նախադեպ է ստեղծվում՝ պատուհան բացելով նաև մյուսների համար,
2․ Ղրղզստանի փափուկ ու աստիճանական «ինտեգրումը» թուրքալեզուների ընտանիք ազդելու է ՀԱՊԿ-ի վրա։ Ռուսաստանն այդ դաշինքում մի հավատարիմ դաշնակից ուներ՝ Հայաստանը, նրան էլ հանեց տորգի․․․»: