Facebook ընկերությունը մտադիր է ռիբրենդինգ անել և փոխել անունը, հայտնում է The Verge պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:
Անվանափոխության հիմնական նպատակն այն է լինելու, որ «մարդիկ Facebook-ն սկսեն ընկալել ոչ թե որպես սոցիալական ցանց, այլ որպես «մետավերս» (վիրտուալ իրականության տարածք) ընկերություն»:
Անվանափոխության մասին Մարկ Ցուկերբերգը կհայտնի հոկտեմբերի 28-ին կայանալիք միջոցառման ժամանակ, հայտնում է աղբյուրը։ Ընկերոթյունում աշխատում է ավելի քան 10 000 մարդ, որոնք ստեղծում են նաև վիրտուալ իրականության ակնոցի տեսակներ, որոնք, ըստ ընկերության, հաջորդ տարի արդեն տարածված կլինեն ամենուր, ինչպես սմարթֆոնները: