Անկարայի դատախազությունը 123 զինվորականի ձերբակալության վերաբերյալ օրդեր է տրամադրել

Անկարայի դատախազությունը 123 զինծառայողի և ռազմական ակադեմիայի կուրսանտների կալանավորման օրդեր է տրամադրել՝ 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար մեղադրվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով, հայտնում է Anadolu-ն:

Հաղորդվում է, որ 73 զինվորականների և 50 կուրսանտների ձերբակալման գործողությունն իրականացվում է Թուրքիայի 18 նահանգներում:

Թուրքական իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETO (Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրել են 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության համար:

Թուրքիայում, ապստամբությունից հետո, ավելի քան 80,000 մարդ ձերբակալվել է, և մոտ 150,000 պետական ​​ծառայող, այդ թվում՝ զինվորականները, հեռացվել աշխատանքից: Անձամբ Գյուլենը, ով գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել