«Հոլանդիայի երիտասարդական միության մեր ընկերները ցույց են իրականացնում Հաագայի միջազգային դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարությունը»,- այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները և պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորև։
Այժմ դատարանը լսում է Ադրբեջանի ներկայացրած հայցը ընդդեմ Հայաստանի։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/10/245987126_4466288736786329_9161183446800537732_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/10/246017886_4466288730119663_6139540662069497607_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/10/245963631_4466289006786302_272559384645919482_n.jpg)