Կրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ է հայտարարվել

Օդերևութաբանները Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում օդի վիճակի վատթարացում են կանխատեսում՝ կապված հանդարտ (առանց քամի) եղանակային պայմանների հետ:

Այս մասին հայտնում է RiaNovosti-ն՝ հղում անելով հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման վարչությանը, մինչև երկուշաբթի երեկո անբարենպաստ եղանակային պայմանների ռեժիմ է հայտարարվել:

«Սև երկինք» կոչվող ռեժիմը սահմանվում է այնպիսի եղանակային պայմանանների դեպքում, երբ դժվարանում է մթնոլորտում կուտակված վտանգավոր մասնիկների տարրարլուծումը:

Նախորդ անգամ «սև երկնքի» ռեժիմ Կրասնոյարսկում սահմանվել է օգոստոսի վերջին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել