Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է

Հացադուլի տասներորդ օրը Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը վատացել է, հաղորդում է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով նրա անձնական բժիշկ Նիկոլոզա Կիպշիձեին, որն այսօր տեսակցել է նրան բանտում:

Բժշկի խոսքով՝ Սաակաշվիլին հրաժարվում է ընդունել նաեւ մեղր ու հյութ, որի մասին հայտարարել էր քրեակատարողական հիմնարկը: Ներկայում նա օգտագործում է միայն ջուր:

Կիպշիձեի տեղեկություններով՝ Վրաստանի երրորդ նախագահն ունի արյան հազվադեպ հիվանդություն՝ տալասեմիա, որի դեպքում կտրականապես արգելվում է հացադուլը: Նրա ախտորոշման մասին բժիշկը հայտնել է Սաակաշվիլիի համաձայնությամբ:

Միխայիլ Սաակաշվիլին բերման էր ենթարկվել հոկտեմբերի 1-ին, երբ միացրել էր իր ուկրաինական հեռախոսը, որը գաղտնալսում էին վրացական հատուկ ծառայությունները: Այդ հեռախոսից նա ներբեռնել է իր վերջին տեսաուղերձը, որում ասում է, որ շուտով նա կձերբակալվի, եւ կոչ արել իր կողմնակիցներին պայքարել ընդդեմ Իվանիշվիլիի ռեժիմի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել