Ավստրիայի կանցլերը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Սեբաստիան Կուրցը հայտարարել է Ավստրիայի կանցլերի պաշտոնից հեռանալու մասին՝ իր դեմ դատախազության հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին:

«Այժմ անհրաժեշտ է կայուն հարաբերություններ, ուստի փակուղուց դուրս գալու, քաոսից խուսափելու և կայունություն ապահովելու համար ես ուզում եմ մի կողմ քաշվել: Ես խնդրեցի Ժողովրդական կուսակցության թիմին շարունակել աշխատանքը: Որպես կուսակցության նախագահ՝ ես առաջարկեցի դաշնային նախագահ Ալեքսանդր Շալենբերգին կառավարության նոր ղեկավար դառնալ», – ասել է քաղաքական գործիչը:

Շալենբերգը երկրի ԱԳ նախարարն է։

Կուրցը հավելել է, որ որոշումն իրեն հեշտ չի տրվել: Նա ընդգծել է, որ հեռանալով կանցլերի պաշտոնից՝ մնալու է կուսակցության նախագահը և խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:

Նշենք, որ չորեքշաբթի օրը տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների քննության դատախազությունը հաստատել է, որ հետաքննություն է վարում կոռուպցիայի և կաշառակերության գործով վարչապետի և նրա 9 գործընկերների նկատմամբ:

Ինքը՝ Կուրցը, հերքել է բոլոր մեղադրանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել