Facebook-ը ներողություն է խնդրել իր օգտատերերից

Facebook ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել սոցցանցի աշխատանքներում արձանագրված խափանումների համար։ Twitter-ում հրապարակվել է հաղորդագրություն, որում ասվում է․

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրներ ունեն մեր ծրագրերի և արտադրանքի հասանելիության հետ կապված: Մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ ամեն ինչ վերադարձնենք նորմալ հուն և ներողություն ենք խնդրում անհարմարության համար»։

Նշենք, որ Երևանի ժամանակով 19։34-ից Facebook սոցիալական ցանցում խնդիրներ առաջացան։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել