Իտալիայի Սան Դոնատո Միլանեզե քաղաքում ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնք զբաղվում են օդանավի ընկնելու վայրում բռնկված հրդեհի մարմամբ։ Միլանից Սարդինիա թռչող օդանավում եղել են օդաչուն և հինգ ուղևոր:
Ren TV-ն տեսանյութ է հրապարակել։ Հրապարակված կադրերում երևում է, որ ինքնաթիռի ընկնելուց հետո կայանատեղիի շենքը հրդեհվել է: Հրդեհը ոչնչացրել է շինության երկու հարկերն ու մի քանի կայանված մեքենաները։ Աղետի պահին շենքում մարդիկ չեն եղել։