Փորձագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան պաշտոնապես հայտարարել է մինչև սեպտեմբերի 30-ը գործող կորոնավիրուսային արտակարգ ռեժիմի ամբողջական դուրսբերման մասին:
Հանդիպումը հեռարձակվում է NHK հեռուստաալիքով:
Ներկայումս արտակարգ ռեժիմը գործում է 47 պրեֆեկտուրաներից 19-ում ՝ Հոկայդո, Գիֆու, Այչի, Միե, Շիգա, Հիրոսիմա, Տոկիո, Կանագավա, Չիբա, Իբարակի, Տոչիգի, Գունմա, Սաիտամա, Շիզուոկա, Օսակա, Կիոտո, Հյոգո, Ֆուկուոկա, Օկինավա։ Եվս 8 պրեֆեկտուրաներում գործում է կորոնավիրուսի դեմ պայքարի ուժեղացված միջոցառումների ռեժիմ, ինչը ենթադրում է ավելի մեղմ սահմանափակումներ:
Գրեթե բոլոր պրեֆեկտուրաներում վարակվածների թիվը, բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը, ծանր դեպքերի թիվը անկումէ ապրել, ինչը թույլ է տալիս սեպտեմբերի 30-ից հետո վերացնել սահմանափակումները:
Ենթադրվում է, որ չնայած արտակարգ ռեժիմի վերացմանը, մեղմացումները աստիճանաբար կներդրվեն: Այժմ ռեստորանները, բարերն ու սրճարանները փակվում են երեկոյան ժամը 8-ին: