Եկատերինբուրգից Սոչի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում՝ կայծակի հարվածի պատճառով։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուղևորներն ավտոբուսներով տեղափոխվել են իրենց նպատակակետ։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել: Ներկայումս, ըստ զրուցակցի, օդանավակայանում աշխատում են ավիաընկերության տեխնիկական ծառայությունները, որոնք կորոշեն ինքնաթիռի հետագա շահագործման հարցը:
«Երեկ չվերթի 175 ուղևորներ ավտոբուսներով ուղարկվել են Սոչի», – հավելել է մամուլի ծառայությունը: