Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը սեպտեմբերի 21 –ին այցելելու է Ադրբեջան։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի վերլուծական կենտրոնների եռակողմ հանդիպմանը:
Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, ով նաեւ Իրանի ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: