ԱՄՆ-ը հայտնել է, որ Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիք չի տեսնում։ Այս մասին հայտնում է RT-ն։
«Մենք այժմ Աֆղանստանից ահաբեկչության իրական սպառնալիք չենք տեսնում», – ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները «շարունակում է զգոն լինել» և հետևում է իրավիճակին Աֆղանստանում և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը և Սիրիան, որտեղից սպառնալիքը կարող է հայտնվել ամերիկացիների համար: