Ռուսական 2 ռազմանավ դուրս է եկել Ադրբեջանից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի երկու նավերի ՝ Բաքու կատարած ոչ պաշտոնական այցի ավարտի մասին:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Կասպյան նավատորմի Աստրախան և Անատոլի Գուժվին ռազմանավերը սեպտեմբերի 20 -ին լքել են Բաքվի նավահանգիստը», – երկուշաբթի հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը:

Ռուս նավաստիները Բաքու էին ժամանել սեպտեմբերի 18 -ին: Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ: Հանդիպմանը, ինչպես նշվել է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում, նրանք քննարկել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի և Ռուսաստանի Դաշնության Կասպից նավատորմի բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել