Թուրք և ադրբեջանցի զինվորականները կրկին սկսել են զորավարժություններ իրականացնել, որոնք այս անգամ տեղի են ունենում Նախիջևանում:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությանը ներգրավված են մոտոհրաձգային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ուժերը և այլ տեսակի զորքեր։
Նշվում է, որ վարժանքներն անցկացվում են երկու երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն: Նրանց կմասնակցեն առանձին համակցված բանակի զինծառայողներ, ինչպես նաև թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ:
Հիշեցնենք, որ սա Թուրքիայի եւ Ադրբեջանի արդեն չորրորդ զորավարժություններն են վերջին մեկ ամսվա ընթացքում: