Անհայտ անձը հրաձգություն է սկսել Վիրջինիայի դպրոցներից մեկում

Առնվազն երկու մարդ վիրավորվել է Վիրջինիա նահանգի Նյուպորթ Նյուս դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասվում է Twitter- ում երկուշաբթի օրը տեղադրված տեղական ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Աշակերտները տարհանվել են դպրոցի շենքից։ Կասկածյալի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել