18-ամյա մի տղա կրակ է բացել Պերմի համալսարանի տարածքում, կան զոհեր

Նախնական տվյալներով` 18-ամյա Թիմուր Բեքմանսուրովը կրակ է բացել Պերմի պետական ​​համալսարանի տարածքում։ Այս մասին հայտնում է Лентач-ը։

Զոհերի և վիրավորների մասին տվյալները տարբեր են: Պաշտոնապես կա 4 վիրավոր, սակայն տելեգրամյան 112 ալիքը հայտնում է, որ վիրավորվել է 5 մարդ:

РБК-ն հայտնում է, որ կրակ բացած անձին չեզոքացրել են, նա ոչ թե տրավմատիկ զենք է օգտագործել, այլ հրազեն։

Ոստիկանությունը հայտնում է, որ կան ինչպես զոհեր, այնպես էլ վիրավորներ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 10 վիրավորի մասին։

Լրացվող

11։33 Բեքմանսուրովը նշված համալսարանի ուսանող է։

11։38 Համալսարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կրակ բացած անձը մահացել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել