Բայդենը հեռախոսազրույց է խնդրել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է մոտ օրերս հեռախոսազրույց կազմակերպել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝  BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Նախագահ Բայդենը խնդրեց խոսել Հանրապետության նախագահի հետ: Նախագահ Մակրոնի և նախագահ Բայդենի միջև հեռախոսազրույցը կկայանա մոտ օրերս», – ասել է Ատալը։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը այս շաբաթ հայտարարեցին պաշտպանության և անվտանգության AUKUS նոր գործընկերության ձևավորման մասին: Ավստրալիան այնուհետ խզեց 56 միլիարդ եվրո արժողությամբ սուզանավերի համաձայնագիրը Ֆրանսիայի հետ: Ֆրանսիացիները հետ են կանչել իրենց դեսպաններին ԱՄՆ -ից և Ավստրալիայից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել