Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 501 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 954 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 43 պացիենտ:
stopcov.ge-ի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 22 920 թեստ, այդ թվում 12 141-ը հակագենի արագ տեսթ, իսկ 10 779-ը «Փի Սի Ար»:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-6,55%, վերջին 14 օրվանը 7,19%, վերջին 7 օրվանը 6.89%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 595 264 դեպք, այստեղից ապաքինվել է 554 618 վարակված, մահացել է 8 541 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 646 441 մարդ, օրական ցուցանիշը՝ 25 150:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 39 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 637 հիվանդ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 350 քաղաքացի:
Երեկ, սեպտեմբերի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 515 դեպք, ապաքինվել է 2 829 պացիենտ, մահացել է 60 մարդ:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 589 727 դեպք, այստեղից ապաքինվել է 554 618 վարակված, մահացել է 8 390 մարդ: