Վրաստանում «ճիշտ» են բուժում կորոնավիրուսը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Վրաստան և ուսումնասիրել կլինիկաների գործունեությունը:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

ԱՀԿ-ի  ներկայացուցիչները  որևէ մտահոգություն չեն հայտնել կորոնավիրուսի բուժման արձանագրության վերաբերյալ, որին հետևում են վրացական կլինիկաները` ասում են մասնագետները:

Վերջին ժամանակներում սոցցանցերում Վրաստանի առողջապահական ոլորտին  լայնորեն մեղադրում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին ոչ ճիշտ բուժելու մեջ` մատնացույց անելով մահացության ցուցանիշի զգալի աճը:

Թբիլիսիի  ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ցերցվաձեն, սակայն, վստահ է` կորոնավիրուսի բուժման վրաստանյան մեթոդը եղել ու կա  աշխարհում լավագույններից մեկը, իսկ մահացության բարձր ցուցանիշը բացատրվում է  վարակվածների չափազանց բարձր քանակով.

«Ցավալի է կորցնել օրական 70-80 մարդ, սակայն պետք է հասկանալ, որ նրանք  70-80 հազար հիվանդներից են»,- պարզաբանում է Ցերցվաձեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել