Ամերիկյան Apple ընկերությունը, նոր սարքերի ներկայացումից հետո, հաջորդ օրը, վաճառքից հանել է iPhone 12 Pro և iPhone XR սմարթֆոնները:
Չորեքշաբթի օրը համապատասխան մոդելները հանվել են ընկերության առցանց խանութից: Ընկերությունը դեռ չի պատասխանել «ՏԱՍՍ»-ի հարցմանը, թե որոնք են այս որոշման պատճառները:
Apple-ն իր ամենամյա աշնանային շնորհանդեսին հայտարարել է iPhone 13 և iPhone 13 մինի նոր մոդելների մասին: Այս մոդելների գներն ԱՄՆ-ում սկսվում են համապատասխանաբար 799 դոլարից և 699 դոլարից: Նոր ապրանքների շնորհանդեսից հետո ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերի օգտատերերը նշել են, որ նոր մոդելներն առանձնապես չեն տարբերվում ընկերության նախորդ տարիների մոդելներից: