Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացարձակ առողջ է և իրեն հիանալի է զգում, Sputnik V պատվաստանյութի արդյունավետությունը շատ բարձր է, իսկ նախագահը՝ նույնիսկ ավելի բարձր։
Այս մասին հայտնում է RiaNovosti-ն՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
«Նա իրեն հիանալի է զգում, բացարձակ առողջ է, շարունակում է աշխատել: Այսպես կասեմ. և՛ Պուտինը, և՛ Sputnik V-ն աշխատում են սովորական ռեժիմով: Sputnik V-ի արդյունավետությունն ապացուցված է, այն շատ բարձր է: Նախագահ Պուտինի արդյունավետությունն էլ՝ ավելի բարձր», – ասել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է, կատարում է անհրաժեշտ թեստերը, ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: