Վարակի նոր ալիքը վտանգավոր է տարեցների համար. Վրաստանի ԱՆ

Կորոնավիրուսի հաջորդ ալիքը հատկապես վտանգավոր կլինի 60 տարեկանից բարձր անձանց համար` ասվում է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հաղորդագրության մեջ:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ըստ նրա` հոսպիտալացման և մահվան ելքերի ամենաշատ դեպքերը բաժին են ընկնում հենց 60+ անձանց, միևնույն ժամանակ` պատվաստումների ցուցանիշն այս տարիքային կատեգորիայի համար մնում է ամենացածրը: Գաբունիան զգուշացրել է` չպատվաստվելու դեպքում նշված տարիքային խմբի համար վարակի նոր ալիքը ծայրահեղ վտանգավոր է լինելու: Ըստ նրա` նոր` Միու շտամի հայտնվելը նոր խնդիրներ ու ռիսկեր է առաջացրել` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վրաստանում: Ռիսկային ու անկանխատեսելի վարակի պայմաններում չեն բացառվում վարակի նոր բռնկումները: Ոչ մոտ ապագայում, բայց օրինակ հաջորդ տարի պետք է սպասել վարակի նոր ալիք` համոզված է Գաբունիան:

Վրաստանում տվյալ պահին տարածված է հիմնականում հնդկական շտամը, որն ինչպես պարզվեց, ավելի ագրեսիվ է, քան նախորդ` չինական և բրիտանական շտամները:

Վերջին տվյալների համաձայն ՝ Վրաստանում կատարվել է 1.405.877 պատվաստում: Մեկ դեղաչափով պատվաստվել է 869.483 քաղաքացի (բնակչության 30.4%), լիովին պատվաստվել է 537.394 մարդ (բնակչության 18.8%):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել