Աֆղանստանի դիմադրության ուժերի խոսնակ Ֆահիմ Դաշտին հայտարարել է Փանջշիր նահանգում մեկ օրում առնվազն 600 թալիբ զինյալների սպանման մասին:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Առավոտյան Փանջշիրի տարբեր շրջաններում սպանվել է մոտ 600 թալիբ: Ավելի քան հազար թալիբ մարտիկներ գերեվարվել կամ հանձնվել են», – գրել է Դաշտին թվիթերյան իր էջում:
Նրա խոսքով ՝ թալիբները դժվարություններ են ունենում երկրի այլ նահանգներից մատակարարումների հարցում: