Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Սեպտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 034 դեպք: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 559 943-ն են:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Նախօրեին կատարվել է 36 400 թեստ, որից 21 132 -ը՝ հակամարմինների,15 268- ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 952 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 506 486 մարդ:
Վարակից մահացել է ևս 86 մարդ, ընդհանուր՝ 7 649:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8,34%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.72%, վերջին 7 օրվանը՝ 8,98%։