Մոսկվայում հանդիպել են ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը։
Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների խնդրին։
Լավրովը ընդգծել է, որ եռակողմ հայտարարության Ադրբեջանը պարտավորվել է վերադարձնել մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված անձանց։
«ՌԴ նախագահը Ալիևի հետ շփումների ընթացքում ազդակ է ուղղում, կոչ է անում ազատել բոլոր գերիներին՝ առանց որևէ նախապայմանների, քանի դա նշանակալի և կարևոր հումանիտար քայլ կլիներ։ Մենք շարունակելու ենք հանդես քայլ այս դիրքերից, սակայն վերջնական որոշումը մեզնից կախված չէ»,-նշել է Լավրովը։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը վաղուց կատարել է եռակողմ հայտարարության կետերը և վերադարձրել է ՀՀ-ում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին։
«Ադրբեջանն էլ իր կողմից պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց ոչ միայն պարտավորությունների կատարման, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար»,-նշել է նա։
Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների համար հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։
Լավրովը ավելացրել է․ «Ինչ վերաբերում է հայկական ու ադրբեջանական կողմերի միջև հանդիպմանը, ավելի լավ է տվյալ դեպքում հարցը հասցեագրել հայկական կողմին ու Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, մենք լիովին հավատարիմ ենք փաստաթղթերին, որոնք մեր ղեկավարները եռակողմ ձևաչափով ընդունել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու այս տարվա հունվարի 11-ին։ Հիմա ես ելնում եմ նրանից, որ խոսքը չի գնում գործընթացի վերսկսման մասին, խոսքը այն ամենը կատարելու մասին է, ինչն արդեն ստորագրվել է։ Եվ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել հուսալի անվտանգություն և, իհարկե, սկսել վերականգնել վստահությունը։ Այստեղ կարևոր դեր է խաղում փոխվարչապետերի մակարդակով գործող եռակողմ հանձնաժողովը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափձակման ու տնտեսական կապերի հարցով։ Դա կլինի շատ կարևոր միջոց, որը կողմերին հնարավորություն կտա ավելի կառուցողական վերաբերվել տեղի ունեցողին։ Եվ, իհարկե, անհրաժեշտ է լրջորեն փոխել երկու կողմից հնչող հռետորաբանությունը։ Դա պայմաններ կստեղծի վերջնական ու լիարժեք կարգավորման համար»,-ա սաց Լավրովը։