Երկրորդ պայթյունն է որոտացել Քաբուլի օդանավակայանում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox News- ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին պայթյունից առնվազն երեք ամերիկացի զինվոր է վիրավորվել: Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ պայթյունի և կրակոցների մասին հաղորդագրությունների պատճառով ամերիկացիները չպետք է մոտենան Քաբուլի օդանավակայանին:
Երկրորդ պայթյունը, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ականապատ մեքենայի միջոցով, հաղորդում է Sky News- ը ՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության աղբյուրը:
Առաջին պայթյունը, ըստ նույն աղբյուրի, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Վերջին թարմացված տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել: