Նյու Յորքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ քաղաքին է մոտենում Հենրի փոթորիկը, Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Twitter-ում այս մասին գրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Փոթորկի արագությունը մոտ 128 կմ/ժ է: Վատ եղանակի պատճառով իշխանությունները այցելուների համար փակել են նաև Ազատության արձանը:

«Ես արտակարգ դրություն հայտարարեցի Հենրի փոթորկի պատճառով։ Մոբիլիզացվել են ազգային գվարդիայի 500 զինծառայողներ, իսկ նահանգի ռեսուրսները պատրաստվել են փոթորկին արձագանքելու համար»,- գրել է նահանգապետը։

ԱՄՆ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնում նշում են, որ Հենրին շարժվում է դեպի հյուսիս-արևելք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել