Օգոստոսի 17-ին՝ աշխատանքների մեկնարկից 7 տարի անց, ավարտվել նոր կամրջի կառուցումը, որը միացնելու է Չինաստանի ու Ռուսաստանի երկաթուկային համակարգերը:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, կամուրջը միավորում է Չինաստանի Տոնջյան քաղաքը ռուսական Նիժելենինսկոյե բնակավայրի հետ՝ Ամուր գետի ափին: Դա նշանակում է, որ Չինաստանի հյուսիսային երկաթուղային ցանցը կարող է կապվել Ռուսաստանի Սիբիրյան երկաթուղուն։
Գետի վրայով անցնող կամրջի երկարությունը կազմում է 2215 մետր: Երկու կողմում էլ աշխատանքների մեկնարկը տրվել է 2014 թվականի փետրվարին: Կամրջի կառուցումն ավարտվել էր 2019 թվականին, սակայն այս տարի օգոստոսին ավարտին է հասցվել ուղու վերջին հատվածի տեղակայումը:
Կամրջի մեծ մասը (1886 մետր) գտնվում է Չինաստանում: Կամուրջը Չինաստանի «Մեծ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում իրականացված վերջին ծրագիրն է, որի նպատակներից մեկը Եվրասիայի տարածքով մեկ ենթակառուցվածքների միավորումն է: Նշվում է, որ կամրջով հնարավոր կլինի տարեկան 21 մլն տոննա բեռ տեղափոխել: