Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը՝ նշելով այս երկրում կայունության և քաղաքացիական խաղաղության ապահովման կարևորությունը, և ընդգծել ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները լուծելու առաջնահերթությունը: Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները համաձայնեցին ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցերում։

Նշվում է, որ Պուտինը և Էրդողանը քննարկել են էներգետիկայի ոլորտում երկրների միջև համագործակցությունը:

Բացի այդ, զրուցակիցները պայմանավորվել են հետագա անձնական շփումների վերաբերյալ, հավելել է Կրեմլը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել