Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում. վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 3968 նոր դեպք: Այդպիսով, վարակման ինդեքսը այդ երկրում, օգոստոսի 20-ի դրությամբ, հասել է 23 տոկոսի, թեև օգոստոսի 1-ին այդ ցուցանիշը կազմել է 1 տոկոս:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է COVID-19-ի վարակման 384 886 դեպք: