Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել թալիբների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման հետ։

«Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր տեսակներին, որպեսզի պահպանենք խաղաղությունը աֆղան ժողովրդի համար, ապահովենք թուրք քաղաքացիների բարեկեցությունը, որոնք ապրում են այդ երկրում, ինչպես նաեւ պաշտպանենք մեր պետության շահերը», – Թուրքիայի նախագահի խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը:

Թալիբներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտնել է, որ վայր է դրել լիազորությունները արյունահեղություն թույլ չտալու համար եւ լքել երկիրը: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանատների աշխատակիցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել