Որոնք են բիոմետրիկ անձնագիրը փոխանակելու հիմքերը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են անձնագիրը փոխանակելու հիմքերը։

Անձնագիրը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման քաղաքացու անձնագրում.

2) լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը.

3) լրացել է անձնագրի վավերականության ժամկետը.

4) անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ.

5) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել