Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նորմալացման ուղիները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նորմալացման ուղիները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Նշվում է, որ կայացել է մտքերի փոխանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման տարբեր ասպեկտների շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել