Էրդողանը խնդրել է հետաձգել Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների գագաթնաժողովը

Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների գագաթնաժողովը, որը պետք է անցկացվեր այս տարվա օգոստոսին Կասպից ծովի ափին, հետաձգվել է Անկարայի խնդրանքով՝ թուրքական մի շարք շրջաններում բռնկված հրդեհների պատճառով, փոխանցում է Anadolu-ն։

Հարցը քննարկվել է նախագահներ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում:

Էրդողանը իր թուրքմեն գործընկերոջը ասել է, որ չի կարող մասնակցել Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպմանը՝ երկրի մի շարք շրջաններում բռնկված հրդեհներով պայմանավորված ծանր իրավիճակի պատճառով: Այդ կապակցությամբ Էրդողանը խնդրել է քննարկել հանդիպումը հետաձգելու և այլ ժամկետ նշանակելու հարցը։

Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների եռակողմ գագաթնաժողովը հետաձգվում է 2015 թվականից՝ տարբեր պատճառներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել