ԱՄՆ-ի հետախուզությունը ստացել է Ուհանի լաբորատորիայում վիրուսների մասին գենետիկ տվյալները. CNN

ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերլուծում են Ուհանի վիրուսաբանական ինստիտուտի լաբորատորիայում ուսումնասիրված վիրուսների մասին գենետիկ տվյալները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, հղում անելով CNN հեռուստաընկերությանը։

Հեռուստաընկերությունը ստույգ տեղեկություն չունի, թե երբ եւ ինչպես ամերիկյան հետախուզությունը կարող էր օգտվել այդ տվյալներից, սակայն չի բացառում, որ դա տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում հետազոտությունների հետ կապված սերվերների կոտրման հետեւանքով: Հրապարակման համաձայն` ԱՄՆ-ն այժմ տիրապետում է Ուհանի լաբորատորիայում ուսումնասիրված 22 հազար վիրուսների մասին տեղեկություններին։

Գենետիկական տեղեկությունների զանգվածը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կոնկրետ եզրակացություններ անել։ Նման աշխատանքներ են տարվում ԱՄՆ Էներգետիկայի նախարարության լաբորատորիաներում գերհամակարգիչների օգնությամբ։ CNN-ի տվյալներով` վերլուծական գործընթացը բարդ է նրանով, որ ուղեկցող ձայնագրություններն արվել են չինարեն լեզվով, ուստի ամերիկյան հատուկ ծառայություններին պետք է ոչ միայն գտնել չինացի բանիմաց մասնագետներ, այլեւ համոզվել, որ նրանց կարելի է վստահել: Այդ աշխատանքի ավարտի ճշգրիտ ժամկետները դեռ որոշված չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել