ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։

«Այսօր՝ օգոստոսի 5-ին, Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը:

Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց «Armdaily.am» լրատվական կայքից ստացած գրավոր պատասխանն առ այն, որ դատավորի հարցազրույցի ձայնագրությունը չի պահպանվել, հետևաբար, այն տրամադրել չեն կարող։

Այսօրվա նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, որից հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի օգոստոսի 16-ին, ժամը՝ 15.00-ին»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել