Սահմանամերձ Խնածախի ինքնապաշտպանական ջոկատը ստացավ Armenian Hero-ի նվիրաբերած հատուկ, տաք ծածկոցները

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի ինքնապաշտպանական ջոկատը հուլիսի 30-ին ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեություն իրականացնող Armenian Hero բարեգործական կազմակերպության և «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության համագործակցության շրջանակներում ձեռք բերված տաք ծածկոցները։

Սյունիքի մարզի Տեղ համայքնի Խնածախ բնակավայրի վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանի խոսքով՝ ինքնապաշտպանական ջոկատը կազմվել է պատերազմի սկզբի օրերին՝ գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։

«Տղաները հերոսաբար իրենց գործերը կատարում են, մասնակցում են բոլոր աշխատանքներին։ Կռվից հետո լրիվ արոտավայրերը մեզնից վերցրել են, ամենադժվար հարցը դա է եղել։ Գյուղում ամենագլխավորն անվտանգության հարցն է․ դիրքը գյուղից 150 մետր հեռավորության վրա է, իսկ մեր ու իրենց դիրքի միջև հատվածը՝ 10 մետր է»,-ասաց Անուշավան Հովակիմյանը։

Սարգիս Սարգսյանը, ով Սյունիքի մարզի Տեղ համայքնի Խնածած բնակավայրի վարչական օպերատորն է, նշում է, որ կապ են ունեցել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության  նախագահ Հակոբ Աբրահամյանի հետ, ներկայացրել համայնքի խնդիրներն ու կարիքները։

Ներկայացուցիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին բարեգործական նախաձեռնության համար՝ խոսքերն ուղղելով Էմմա և Ջեմմա քույրերին, ովքեր ԱՄՆ-ում համակարգում են աշխատանքները։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել