Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակվելու համար

Լոնդոնը հայտարարել է, որ Իրանն է կրուն Արաբական ծովում ճապոնական Mercer Street լցանավի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է մահացել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, նշվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Կարծում ենք, որ դա միջազգային իրավունքի նորմերի նպատակաուղղված և ակնհայտ խախտում է Իրանի կողմից: Միացյալ Թագավորության իրականացրած գնահատման արդյունքում եզրակացություն է արվել, որ Իրանը հուլիսի 29-ին բարձր ճշգրտությամբ հարձակում է իրականացրել Mercer Street-ի վրա Օմանի ծոցի ափամերձ միջազգային ջրերում՝ կիրառելով մեկ կամ ավելի անօդաչու թռչող սարք»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ասվում է նավարկության ազատության ապահովման անհրաժեշտության և այն մասին, որ «Իրանը պարտավոր է դադարեցնել նման հարձակումներ իրականացնել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել