ՀԷՑ-ը՝ վերջին շրջանում հաճախ կրկնվող հոսանքազրկումների մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրավաբան․net-ը քաղաքացիներից ահազանգեր է ստացել Երևանի տարբեր վարչական շրջաններում չհայտարարված հոսանքազրկման դեպքերի մասին։

Բացի երկարատև հոսանքազրկումներից պարբերաբար գրանցվում են նաև կարճատև հոսանքազրկումներ։

Խմբագրությունը հացում էր ուղարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ չհայտարարված հոսանքազրկումների պատճառը իմանալու համար։

ՀԷՑ-ի պատասխանում նշվել է, որ հուլիսի 20-ին և 21-ին Նալբանդյան փողոցի մի շարք հասցեների հոսանքազրկումները կապված են եղել բացառապես վթարային անջատումների հետ, որոնցից որևէ էներգահամակարգ կամ դրա տարր ապահովագրված չէ:

«Ինչ վերաբերում է Երևանի այլ վարչական շրջաններում գրանցված հոսանքազրկումներին, դրանց մասին տեղեկատվություն կարող ենք տրամադրել հասցեները հստակեցնելու պարագայում:

Վթարային հոսանքազրկումների մասին նախապես զգուշացնել ընկերությունը չի կարող, քանի որ դրանք կանխատեսել հնարավոր չէ: Այնուամենայիվ, վթարային անջատումների վերաբերյալ տեղեկատվությունը օպերատիվ կերպով տեղադրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պաշտոնական կայքում»,-նշված է ՀԷՑ-ի պատասխանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել