Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների թիվը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երկրի նախարարությունը հրապարակել է զոհված 2907 զինծառայողների լուսանկարները, անուն-ազգանունները, զինվորական կոչումների, ծննդյան օրերի մասին տեղեկություններ։

Կա 7 անհետ կորած զինծառայող։

Նրանք այն զոհերն են, որոնք հուղարկավորվել են մինչ հուլիսի 14-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել