Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 ռազմագերու՝ Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ տարածքների քարտեզների դիմաց։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է․
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականապատման քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»։
Ադրբեջանին տրված քարտեզներում նշված է 92 հազար ականների գտնվելու վայրը:
Այս մասին ավելի ուշ հայտնեց նաև ՀՀ կառավորությունը՝ հրապարակելով վերադարձած ռազմագերիների անունները։
«Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ
10. Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ
14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ
15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»։