13 հայ ռազմագերիներին 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում է սպառնում

Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` մանրամասնելով, որ խոսքը Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանի, Գուրգեն Հովհաննեսի Գոլյանի, Հրայր Սերժի Թադևոսյանի, Վաղարշակ Մերուժանի Մալոյանի, Սասուն Սեյրանի Եղիազարյանի, Արսեն Արայիկի Վարդանյանի, Վահագ Էդիկի Բեհրեքյանի, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանի, Արման Վազգենի Դիլանյանի, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանի, Մելս Կարապետի Անբարդանյանի, Անդրանիկ Վազգենի Միքայելյանի, Ֆելիքս Արշակի Գրիգորյանի մասին է:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Ազադ Մեժիդովի նախագահությամբ կայացած նիստում պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները: Դրանից հետո դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը:

Ադրբեջանը նրանց մեղադրում է «ահաբեկչության և դիվերսիայի» (չակերտները-Խմբ.) համար: Եթե մեղադրանքներն ապացուցվեն դատարանում, նրանց սպառնում է 14-20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել