Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է երկկողմ բանակցություններ սկսել երկու երկրների սահմանի սահմանազատման եւ սահմանագծման շուրջ, ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍSՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Ադրբեջանն ազատագրել է Հայաստանի հետ նախկին 30-ամյա գրավված պետական սահմանը, եւ այժմ մենք կառուցում ենք սահմանի վերահսկման ենթակառուցվածքներ: Առաջարկում ենք Հայաստանին երկկողմ քննարկումներ սկսել՝ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին», – ասել է Բայրամովը:
Նա հայտարարել է, որ բացի լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու այլընտրանք չկա: «Այժմ բացառիկ հնարավորություն կա կառուցելու այդպիսի հարաբերություններ՝ հետեւողականորեն իրագործելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերը», – հավելել է Բայրամովը: