Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին հաղթում է նախագահական ընտրություններում 28,6 միլիոն ձայն հաշվելուց հետո՝ հավաքելով դրանց ավելի քան 50% -ը, ասել է նախընտրական շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը: Այս մասին տեղեկանում ենք«Մեր հայրենակիցների 28,6 միլիոնը մասնակցել է ընտրություններին: Հաշվի առնելով, որ ձայների հաշվարկը շարունակվում է, սրանք նախնական տվյալներ են: Իբրահիմ Ռաիսին մինչ այս ստացել է ավելի քան 17,8 միլիոն ձայն, Մոհսեն Ռեզաին՝ ավելի քան 3,3 միլիոն ձայն, Հեմաթին՝ ավելի քան 2,4 միլիոն ձայն, Ղազիզադե Հաշեմին՝ մոտ 1 միլիոն ձայն», – նշել է շտաբի պետը:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ տվյալներն արդիական են տեղական ժամանակով ժամը 11.00-ի դրությամբ։
Ռաիսիի մրցակիցներն ավելի վաղ հայտնել էին, որ ընտրություններում նա կհաղթի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻԻՀ-ի գործող նախագահ Հասան Ռոհանին ասել էր․ «Շնորհավորում եմ ժողովրդի պատգամավորին: Քանի որ դա դեռ պաշտոնապես չի հայտարարվել, ես մի փոքր հետաձգելու եմ պաշտոնական շնորհավորանքները՝ հաշվի առնելով օրենքը: Պարզ է, թե ով է ստացել անհրաժեշտ քանակի ձայներ», – ասել է Ռուհանին՝ հույս հայտնելով, որ 45 օրից հաղթողը կստանձնի նախագահի պարտականությունները։