Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող 25 կուսակցությունները ներկայացրել են իրենց հայտարարագրերը։
Իրավաբան․net-ը ներկայացնում է դրանք։
1. «Արդար Հայաստան» կուսակցությունը գլխավորող Նորայր Նորիկյանը ներկայացրել է հայտարարագիրը, որում միայն նշված է, որ կուսակցությունը գտնվում է Երևան, Օրբելի եղբայրների փողոց, 33 շ․, 39բն․ հասցեում։
2. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը որպես եկամուտ հայտարարագրել է 11․147․8500 դրամ, որը ստացվել է կուսակցության անդարմների ու նվիրատուների կողմից։ Կուսակցությունը գլխավորում է ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
3. «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութան դրամական միջոցները կազմում են 22․240․119 դրամ, եկամուտները՝ 29․910․821 դրամ է՝ ստացված կուսակցության անդարմների ու նվիրատուների կողմից, և 39․003․200 դրամ՝ ստացված ՀՀ գանձապետարանից, որպես բյուջետային ֆինանսավորում։ Կուսակցությունը գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայտարարագրում ևս ոչինչ նշված չէ։ Կուսակցությունը գլխավորում է Արա Զոհրաբյանը։
5. «Ազատություն» կուսակցության դրամական միջոցները կազմում են 10․565․000 դրամ, 500 դոլար։ Եկամուտները՝ 10,565,500 դրամ, որը ստացվել է Բագրատյաններից։ Կուսակցությունը գլխավորում է Հրանտ Բագրատյանը։
6. «Պատիվ Ունեմ» դաշինքը ներկայացրել է դաշինքի մաս կազմուղ երկու կուսակցությունների հայտարարագրերը։
Հայաստանի հանրապետական կուսակցության եկամուտները կազմել են
- 205․061․820 դրամ, որը ստացվել է անդամակցության վճարներից ու նվիրատուներից,
- 450․000 դրամ՝ ստացված վարձակալության վճարներից,
- 5․208․500 դրամ՝ ստացված ՀՀ բյուջեից, որպես օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորում,
- 29․418 դրամ՝ այլ եկամուտներից։
Դրամական միջոցները կազմել են 2․784․045 դրամ։
Հայտարարագրված է նաև 1993 թվականի Վազ 2121 մակնիշի ավտոմեքենա, որը միանձնյա սեփականություն է։
Կուսակցության անշարժ գույքի ցուցակին ծանոթացեք ստորև ներկայացված հայտարարագրում․
ՀՀԿ նախագահը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է։
Դաշինքի մյուս կուսակցությունը՝ «Հայրենիքը»՝ 3 անշարժ գույք է հայտարարագրել, դրանցից երկուսը՝ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, որոնք վարձակալությամբ են օգտագործվում և մեկ տարածք Երևանում, որն էլ անհատույց է տրամադրված։
Դաշինքը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
7. «Միասնական Հայրենիք» կուսակցության հայտարարագրում ևս ոչինչ նշված չէ։ Կուսակցությունը գլխավորում է Լուսինե Ավագյանը։
8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության հայտարարագրում ևս ոչինչ նշված չէ։ Կուսակցությունը գլխավորում է Արթուր Վարդանյանը։
9. «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամական միջոցները կազմում են 32․499․426 դրամ, եկամուտները՝
- 54․857․590 դրամ, որը ստացվել է անդամակցության վճարներից ու նվիրատուներից,
- 7․056․700 դրամ, որն էլ ստացվել է ՀՀ բյուջեից, որպես օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորում։
Հայտարարագրվել է նաև 5 շինություն, որոնք վարձակալությամբ են օգտագործվում՝ Երևանում, Գյումրիում, Մարտունիում, Եղեգնաձորում, Հրազդանում։
Կուսակցությունը գլխավորում է Էդմոն Մարուքյանը։
10. «Մեր Տունը Հայաստանն է» կուսակցության հայտարարագրում ևս ոչինչ նշված չէ։ Կուսակցությունը գլխավորում է Տիգրան Ուրիխանյանը։
11. «Հանրապետություն» կուսակցության դրամական միջոցները կազմել են 1․030․466 դրամ, եկամուտները՝ 1․000․000 դրամ՝ ստացված անդամավճարներից։ Բացի այս, հայտարարագրված է նաև ոչ բնակելի տարածք Երևանում, որն անհատույց օգտագործման է տրամադրված։
Կուսակցությունը գլխավորում է Արամ Սարգսյանը։
12. «Հայոց Հայրենիք» կուսակցության հայտարարագրում ևս ոչինչ նշված չէ։ Կուսակցությունը գլխավորում է Արտակ Գալստյանը։
13. «Ազատ Հայրենիք» դաշինքի մաս կազմող 5 կուսակցություններից «Պահպանողական», «Ազգային ժողովրդավարների դաշինք», «Հայ կառուցողական», «Հայաստանի կանաչների» կուսակցությունների հայտարարագրերում ոչինչ նշված չէ։ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության եկամուտները կազմում են 120 հազար դրամ, որը ստացվել է նվիրատվությունից։ Դաշինքը գլխավորում է Միքայել Հայրապետեանը։
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դրամական միջոցները կազմում են 573․000 դրամ, եկամուտները՝ 9․157․000 դրամ, որն էլ ստացվել է ՀՀ բյուջեից, որպես օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորում։ Կուսակցությունը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։
15. «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության դրամական միջոցները կազմում են 1․565․000 դրամ, եկամուտները՝ 3․685․000 դրամ, որը ստացվել է անդամավճարներից։ Կուսակցությունը գլխավորում է Տիգրան Արզաքանցյանը, ով ԿԸՀ որոշմամբ չի կարող մասնակցել ընտրություններին՝ վերջին 4 տարում ՀՀ-ում չբնակավելու հանգամանքով պայմանավորված։
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն, հայտարարագրում ևս ոչինչ նշված չէ։ Կուսակցությունը գլխավորում է Կարին Տոնոյանը։
17. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության դրամական միջոցները կազմում են 1․322․155 դրամ, եկամուտները՝ 10․474․914 դրամ, որը ստացվել է նվիրատվությունից։ Կուսակցությունը գլխավորում է Սուրեն Սահակյանը։
18. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի մաս կազմող «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության հայտարարագրում ևս ոչինչ նշված չէ։ Դաշինքի մյուս՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության եկամուտները կազմել են 50․000 դրամ, որը ստացվել է նվիրատվությունից։ Հայտարարագրված է նաև գրասենյակ Երևանում, որը վարձակալությամբ է օգտագործվում։ Կուսակցությունը գլխավորում է Արման Բաբաջանյանը։
19. «Ազգային օրակարգ» կուսակցության դրամական միջոցները կազմել են 320․600 դրամ, եկամուտները կազմել են 345․000 դրամ՝ ստացված անդամավճարներից։ Կուսակցությունը գլխավորում է Արա Հակոբյանը։
20. «Վերելք» կուսակցության դրամական միջոցները կազմում են 15․000 դրամ։ Կուսակցությունը գլխավորում է Ալեքսան Մինասյանը։
21. «Ազատական» կուսակցություն դրամական միջոցները կազմում են 10․015․000 դրամ, եկամուտները կազմում է նույնքան դրամ՝ ստացված նվիրատվությունից։ Հայտարարագրված երկու անշարժ գույքերից մեկը վարձակալությամբ է օգտագործվում, մյուսը տրամադրված է անհատույց օգտագործման համար։ Կուսակցությունը գլխավորում է Սամվել Բաբայանը։
22. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը գլխավորում է Խաչիկ Ասրյանը։ Կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։
23. «Հայաստանի եվրոպական» կուսակցության եկամուտները կազմում են 408․525 դրամ, որը նվիրատվություն է։ Կուսակցությունը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։
24. «Հայաստան» դաշինքի մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության դրամական միջոցները կազմում են 720․090 դրամ, եկամուտները կազմում են՝
- 27․823․700 դրամ՝ ստացված անդամավճարներից։
- 4․303․400 դրամ՝ ստացված ՀՀ բյուջեից, որպես օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորում,
- 3․117․000՝ ստացված 3 վարձակալություններից։
Կուսակցության հայտարարագրած անշարժ գույքերի ցանկը տեսեք ստորև․
Դաշինքի մաս կազմող մյուս՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մեկ հասարակական տարածք է հայտարարագրել Գյումրիում, որն օգտագործվում է վարձակալությամբ։
Դաշինքը գլխավորում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
25. «Ազգայն ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության հայտարարագրում ևս ոչինչ նշված չէ։ Կուսակցությունը գլխավորում է Վահե Գասպարյանը։
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հայտարարագրում ևս ոչինչ նշված չէ։ Կուսակցությունը գլխավորում է Դավիթ Սանասարյանը։